Կարևոր իրադարձություններ

Երևանում կայացավ Հայաստանի և Թուրքմենստանի տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը

26 Մարտ, 2025 21:30
Երևանում կայացավ Հայաստանի և Թուրքմենստանի տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը

Այսօր Երևանում կայացավ Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ հոբելյանական նիստը: Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից:

Թուրքմենստանյան պատվիրակությունը ղեկավարում էր Թուրքմենստանի նախարարների կաբինետի նախագահի տեղակալ, Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի թուրքմենստանյան կողմի նախագահ Բատիր Ամանովը։

Միջկառավարական հանձնաժողովը հայկական կողմից նախագահում էր ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։

Նիստի ընթացքում հանգամանալից քննարկվել են միջկառավարական հանձնաժողովի նախորդ նիստի արձանագրության դրույթների կատարման ընթացքի և երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հետագա խթանմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև ուրվագծվել են Հայաստանի և Թուրքմենստանի միջև փոխշահավետ համագործակցության հետևողական խթանման հեռանկարային ոլորտները։

Քննարկվել են նաև երկու երկրների միջև առևտրատնտեսական, վառելիքաէներգետիկ, կրթության, գիտության մշակույթի և այլ ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր։

Սահմանվել են մի քանի կարևոր ուղենիշեր, որոնք առավել լիարժեք և արդյունավետ կդարձնեն հետագա համագործակցությունը։

Նիստի արդյունքների հիման վրա ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի տասներորդ նիստի արձանագրությունը։

Լրահոս

Դիտել ավելին