Կարևոր իրադարձություններ

Մարտի 29-ին Քասախում տեղի կունենա «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպումը

26 Մարտ, 2025 20:10
Հեղինակ՝ Աննա Հակոբյան
Մարտի 29-ին Քասախում տեղի կունենա «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպումը

Աննա Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է՝ 

«Մարտի 29-ին, Քասախի արվեստի դպրոցում տեղի է ունենալու «Կրթվելը նորաձեւ է» շարժման հերթական հանդիպումը։
 
Սիրելի’ քասախցիներ, մենք փորձում ենք հաղթահարել ձեռագիր ցուցակների «քարեդարյա» ավանդույթը Առանց ձեր օգնության, դա հնարավոր չէ։
 
Պետք է սովորել հայտ լրացնել (գրառմանը կցված հայտը), եթե իհարկե հանդիպումն ու թեման ձեզ հետաքրքիր է։
 
Հիշեցնեմ՝ հանդիպումը բոլորի համար է՝ անկախ կուսակցական, քաղաքական, սեռային, ազգային, կրոնական պատկանելիությունից, սոցիալական կարգավիճակից, կրթական աստիճանից եւ այլն»։
 

Լրահոս

Դիտել ավելին