Կարևոր իրադարձություններ

Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը տեղափոխվում է Մադրիդի «Ռեալ»

26 Մարտ, 2025 18:30
Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը տեղափոխվում է Մադրիդի «Ռեալ»

Մադրիդի «Ռեալը» համաձայնեցրել է անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի տրանսֆերը, հաղորդում է Sky Sports-ը: Իսպանական ակումբն անգլիացի ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ վերջնական համաձայնության է հասել պայմանագրի շուրջ:

Մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակում նա կմիանա «Ռեալին»: Կողմերը կստորագրեն 5 տարվա պայմանագիր: Ալեքսանդր-Առնոլդի աշխատավարձը կկազմի տարեկան մոտ 15 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ 26-ամյա ֆուտբոլիստը «Լիվերպուլի» սան է, գլխավոր թիմում հանդես է գալիս 2016 թվականի հուլիսից:

Լրահոս

Դիտել ավելին