Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Երևանում՝ բախվել են երկու Honda մեքենաներ

26 Մարտ, 2025 18:15
Ավտովթար Երևանում՝ բախվել են երկու Honda մեքենաներ

Այսօր՝ մարտի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16։40-ի սահմաններում Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում՝ «SAS» սուպերմարկետի դիմաց, բախվել են 43-ամյա Արտաշես Խ․-ի վարած «Honda Elysion» և 59-ամյա Արմեն Գ․-ի վարած «Honda CR-V» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։
  
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։

Լրահոս

Դիտել ավելին