Լիտվայի Կլայպեդա քաղաքում ընթացող ծանրամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում այսօր Հայաստանի անվան դիմաց երկամարտի հերթական մեդալը գրանցվեց:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը՝ մեր հավաքականին բրոնզե մեդալ պարգևեց 77 կգ քաշային Նորայր Ավետիսյանը:
Նա պոկեց 140 և հրեց 175 կիլոգրամ: Երկամարտի 317 կգ արդյունքով չեմպիոն դարձավ բուլղարացի Բոժիդար Անդրեևը: Նույն քաշը արձանագրած ռումինացի Իլիե Ստոյանը կանգնեց պատվո պատվանդանի երկրորդ աստիճանին:
Հիշեցնե