Կարևոր իրադարձություններ

Ստամբուլ-Մոսկվա չվերթի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Վիլնյուսի օդանավակայանում

11 Մարտ, 2025 14:16
Ստամբուլ-Մոսկվա չվերթի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Վիլնյուսի օդանավակայանում

Ստամբուլից Մոսկվա թռչող Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Վիլնյուսի օդանավակայանում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։  

Ինքնաթիռը ստիպված է եղել ընդհատել թռիչքը տեխնիկական խնդիրների պատճառով։

Տեխնիկական խնդիրները լուծելուց հետո ինքնաթիռն այդպես էլ Մոսկվա չի ուղևորվել և վերադարձել է Ստամբուլ։  

 

Լրահոս

Դիտել ավելին