ՀՀ ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության պետ պարոն Սերոբ Գաբրիելյանը պարգևատրվել է՝ ի նշան իր գործունեությամբ Ճապոնիայի և Հայաստանի միջև փոխըմբռնմանը խթանելուն։
Պարոն գաբրելյանն աշխատում է Լոռու մարզի Սպիտակ քաղաքում։ 2012 թվականին՝ Արևելյան Ճապոնիայի Մեծ երկրաշարժից հետո, պարոն Գաբրիելյանը հնարավորություն է ունեցել այցելել Ճապոնիա՝ JICA-ի վերապատրաստման ծրագրի շրջանակներում, և շրջել աղետից տուժած շրջաններում։
Նա, տպավորված լինելով տուժած տարածքների թշվառ վիճակով և աղետից հետո վերականգնմանն ուղված՝ բնակչության հսկայական ջանքերով, Հայաստան վերադառնալուն պես ակտիվորեն դրամահավաք է նախաձեռնում՝ քաղաքի կենտրոնում գտնվող Սպիտակի երկրաշարժի հուշահամալիրի կողքին Արևելյան Ճապոնիայի Մեծ երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կանգնեցնելու իր գաղափարը կյանքի կոչելու համար։
Պարոն Գաբրիելյանին հաջողվում է իրագործել այդ գաղափարը՝ շնորհիվ տեղի բնակիչների առատաձեռն ներդրումների, այդ թվում՝ փրկարարական խմբի իր գործընկերների, ինչպես նաև իր անձնական միջոցները նվիրական կերպով ներդնելով։ Այդ ժամանակից ի վեր ամեն տարի մարտի 11-ին, դեկտեմբերի 7-ից բացի, բազմաթիվ քաղաքացիներ հավաքվում են հուշահամալիրի մոտ՝ ոգեկոչելու երկրաշարժի զոհերի հիշատակը և աղոթում շուտափույթ վերականգնման համար։
Այս իրադարձությունները դարձել են Հայաստանի և Ճապոնիայի միջև աղետների կանխարգելմանն ուղղված համագործակցության խորհրդանիշ։