Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ից մինչև 11։30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Բյուրական, իսկ ժամը 12։00-ից մինչև 13։00-ն ընկած ժամանակահատվածում, Անտառուտ բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։
Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։