Կարևոր իրադարձություններ

Հայանիստում ապօրինի ջրառ է կասեցվել

11 Մարտ, 2025 12:18
 Հայանիստում ապօրինի ջրառ է կասեցվել

Ջրային ռեսուրսների պահպանմանն ուղղված միջոցառումների շրջանակում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արարատի մարզի Հայանիստ բնակավայրում գործող «Մ.ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ում արձանագրել են խախտումներ։

Ճանապարհաշինություն իրականացնող Ընկերությունը  տարածքի փոշենստեցման և լվացման նպատակով՝ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորից կատարել է ապօրինի ջրառ։

Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի խորքային հորի շահագործումը կասեցվել է։

Տնտեսավարողը ենթարկվել է վարչական պատասխանատվության։

 

Լրահոս

Դիտել ավելին