Կարևոր իրադարձություններ

Սիրիայում ուշագրավ իրադարձություն է տեղի ունեցել. Կարեն Հովհաննիսյան

11 Մարտ, 2025 11:53
Հեղինակ՝ Կարեն Հովհանիսյան
Սիրիայում ուշագրավ իրադարձություն է տեղի ունեցել. Կարեն Հովհաննիսյան

Ռազմագետ Կարեն Հովհանիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սիրիայում տեղի է ունեցել ուշագրավ և առանցքային իրադարձություն, որը կարծես թե դուրս է մնացել մեր ուշադրությունից, մինչդեռ, մենք պետք է Սիրիայում տեղի ունեցողը մշտապես տեսադաշտում պահենք և մանրակրկիտ ուսումնասիրենք։

Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի (SDF) գլխավոր հրամանատար Մազլում Աբդին և Սիրիայի նախագահ Ահմեդ Շարան ութ կետից բաղկացած համաձայնագիր են ստորագրել։

Ըստ համաձայնագրի SDF-ի ռազմական ուժերը ընդգրկվում են Սիրիայի պաշտպանական կառույցում, նավթի, գազի հանքավայրերի վերահսկողության անցում սիրիական վարչակազմի։ Քրդերի, որպես պաշտոնական համայնքի ընդունում սիրիական պետության կողմից, քաղաքական կյանքում քրդերի և մնացած էթնիկ խմբերի հավասարություն։ Փաստաթղթում նաև կա անդրադարձ վերջ դնելու սիրիական պետության կողմից քրդերի և մնացած էթնիկ խմբերի նկատմամբ բռնաճնշումներին, ստորադասմանը։

Քրդերի և Սիրիայի նախագահի, այսպես ասած հաշտեցման նպատակը, ըստ իս, թուրքական ազդեցությանը հակազդելն է։

Հատկանշական է, որ Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի (SDF) գլխավոր հրամանատար Մազլում Աբդին ամերիկյան Apache ուղղաթիռով Դամասկոս է մեկնել Հոմսի գյուղի օդանավակայանից։

Սրանով ԱՄՆ-ն նաև ցույց է տալիս, որ քրդական ռազմական միավորն ամբողջությամբ գտնվում է իր վերահսկողության տակ և Սիրիայում հետագա իրավիճակի տերը հենց ինքն է․․․»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին