Սիրիայի քրդերը համաձայնագիր են ստորագրել՝ դառնալով Սիրիայի նոր իշխանությունների անվտանգության ուժերի մաս։
Ըստ համաձայնագրի՝ քրդական տարածքներում տեղակայված բոլոր քաղաքացիական և ռազմական օբյեկտները, այդ թվում՝ անցակետերը, օդանավակայանը, գազի ու նավթի հանքավայրերը, ինտեգրվելու են նոր իշխանությունների համակարգին։