Կարևոր իրադարձություններ

Արարատի գյուղերից մեկում տան տանիքում հայտնաբերվել է 13-ամյա տղայի մարմին՝ կախված վիճակում

11 Մարտ, 2025 11:19
Արարատի գյուղերից մեկում տան տանիքում հայտնաբերվել է 13-ամյա տղայի մարմին՝ կախված վիճակում

Մարտի 9-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարզի գյուղերից մեկում երեխայի դի կա: 

Ոստիկանները նշված գյուղի տան տանիքում՝ առաստաղից կախված վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ 13-ամյա Սամվել Վ.-ի դին:

Դեպքի փաստով քննչական վարչությունում «ինքնասպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: 

 

Լրահոս

Դիտել ավելին