Կարևոր իրադարձություններ

337 ուկրաինական անօդաչու թռչող սարք՝ ՌԴ տարածքում, զոհերի թիվը հասել է հինգի. նոր մանրամասներ

11 Մարտ, 2025 10:21
337 ուկրաինական անօդաչու թռչող սարք՝ ՌԴ տարածքում, զոհերի թիվը հասել է հինգի. նոր մանրամասներ

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ Ռուսական ՀՕՊ-ը գիշերը 337 ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցել Ռուսաստանի տարածքում։

«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ միջոցները որսացել և ոչնչացրել են 337 ուկրաինական անօդաչու թռչող սարք՝ 91 ԱԹՍ՝ Մոսկվայի մարզի տարածքում, 126 ԱԹՍ՝ Կուրսկի մարզի տարածքում, 38 ԱԹՍ՝ Բրյանսկի մարզի տարածքում, 25 ԱԹՍ՝ Բելգորոդի մարզի տարածքում, 22 ԱԹՍ՝ Ռյազանի մարզի տարածքում, 10 ԱԹՍ՝ Կալուգայի մարզի տարածքում, 8 ԱԹՍ՝ Լիպեցկի մարզի տարածքում, 8 ԱԹՍ՝ Բրյանսկի մարզի տարածքում, 8 ԱԹՍ՝ Բելգորոդի մարզի տարածքում, Օրյոլի մարզի տարածքում, 6 ԱԹՍ-ներ՝ Վորոնեժի մարզի տարածքում և 3ԱԹՍ-ներ՝ Նիժնի Նովգորոդի մարզի տարածքում»,- ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։ 

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստիին, մերձմոսկովյան շրջանում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի: 

Բացի այդ, անօդաչու թռչող սարքի հարձակման արդյունքում, նախնական տվյալներով, վնասվել է 20 մեքենա։

Մոսկվա մեկնող տասը չվերթ վայրէջք է կատարել Սամարայի այլընտրանքային օդանավակայանում։

Մոսկվա թռչող ևս երեք ինքնաթիռ վայրէջք է կատարել Պերմում, հինգը՝ Սարատովում։

 

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին