Կարևոր իրադարձություններ

Պետք է ավելի լավ գործեինք հարձակման գծի եզրափակիչ փուլում

22 Հոկտեմբեր, 2015 12:03
Պետք է ավելի լավ գործեինք հարձակման գծի եզրափակիչ փուլում

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ամփոփել է Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ հանդիպման արդյունքը Չեմպիոնների լիգայի խմբային փուլում (0:0): Մասնագետը հայտնել է, որ չափազանց դժգոհ է հարձակման գծում թիմի գործողություններից։

 
«Գոլ խփելու համար պահեր ունեինք, բավականին շատ հնարավորություններ ստեղծեցինք։ Սակայն երբեմն սխալ որոշումներ էինք կայացնում, կամ խաղացողները չափազանց եսասիրաբար էին գործում։ Պետք է կարողանայինք գոլ խփել, սակայն դրա համար անհրաժեշտ էր ավելի լավ գործել հարձակման գծի եզրափակիչ փուլում»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է «Football Italia»-ն։
 

Լրահոս

Դիտել ավելին