Բարսելոնայի հակակոռուպցիոն մարմին գրավոր դիմում է ներկայացվել մարզական փաստաբանի կողմից, որ Իսպանացի մրցավարների ասոցիացիան փորձել է ճնշում գործադրել մրցավարական բրիգադի վրա, որը պետք է սպասարկի Պրիմերայի 12-րդ տուրի՝ «Ռեալ» - «Բարսելոնա» խաղը,- այդ մասին տեղեկացնում է «Cadena Cope»-ն։
Նոյեմբերի 21-ին կայանալիք հանդիպման պաշտոնական նշանակումը պետք է կայանա ավելի ուշ։
Հայտարարության մեջ ասվում է, որ սեպտեմբերին հեռախոսազրույց է կայացել Իսպանացի մրցավարների ասոցիացիայի ներկայացուցչի եւ «կլասիկոն» սպասարկող հավականան գլխավոր մրցավարի հետ։ Ասոցիացիայի անդամ Խոսե Անխել Խիմենես դե Մորալես Մունյոսը կոչ է արել մրցավարին «ձգտել այնպիսի ազդեցություն ունենալ խաղի վրա, որպեսզի քչացնի հյուրերի հաղթելու հնարավորությունը»։
Դրանից հետո գլխավոր մրցավարը դիմել է օգնականին՝ նշելով, որ նրա «սխալներն ավելի քիչ ուշադրություն կգրավեն»։ Օգնականը, իր հերթին, հրաժարվել է մասնակցել այդ կեղծիքին եւ կապվել է փաստաբանի հետ։