ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է ռուս-ամերիկյան բանակցություններին։
«Բարձր եմ գնահատում Էր Ռիադում ԱՄՆ ներկայացուցիչների հետ հանդիպումը, արդյունք կա»,-նշել է ՌԴ ղեկավարն՝ ընդգծելով որ հաճույքով կհանդիպի Դոնալդ Թրամփի հետ, բայց դրա համար նախապատրաստություն է պետք:
Ինչպես հայտնել էինք, փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում բանակցել են ՌԴ-ն և ԱՄՆ-ն:
Բանակցություններին ռուսական կողմից մասնակցել են ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, իսկ ամերիկյան կողմը ներկայացրել են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆը։