Կարևոր իրադարձություններ

Օվերչուկը «Կասպյան հնգյակի» երկրներին առաջարկել է մտածել ԵԱՏՄ-ի հետ մերձեցման օգուտների մասին

18 Փետրվար, 2025 15:35
Օվերչուկը «Կասպյան հնգյակի» երկրներին առաջարկել է մտածել ԵԱՏՄ-ի հետ մերձեցման օգուտների մասին

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Կասպյան երրորդ տնտեսական համաժողովում «Կասպյան հնգյակի» մյուս երկրներին առաջարկել է մտածել ԵԱՏՄ-ի հետ մերձեցման օգուտների մասին:

Խոսքը, մասնավորապես, Ադրբեջանի, Իրանի, և Թուրքմենստանի մասին է:

Օվերչուկը նաև նշել է, որ «Կասպյան հնգյակի» հեռանկարային համատեղ հարցերից մեկը համարում է էներգետիկ անվտանգության և էներգառեսուրսների անխափան արտահանման ապահովումը՝ փոխադարձ շահի հիման վրա:

«Առաջին հերթին առաջարկում ենք ապահովել էներգառեսուրսների փոխադարձ պահանջարկը։

«Կասպյան հնգյակը (ՌԴ, Ադրբեջան, Իրան, Ղազախստան, Թուրքմենստան) կարող է հանդես գալ որպես էներգառեսուրսների հավասարակշռող մատակարար առաջարկի և պահանջարկի սեզոնային տատանումների ժամանակ, այդ թվում՝ հաշվի առնելով արտահանման պարտավորությունները։

Կարևոր է կյանքի կոչել տարածաշրջանում նավթագազային հանքավայրերի մշակման համատեղ նախագծերը»,- ասել է ՌԴ փոխվարչապետը:

 

Լրահոս

Դիտել ավելին