ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ դատարանի վճռով Կոտայքի մարզի Աղավնաձոր բնակավայրի Աղավնու աղբյուր թաղամաս 27 եւ 28 հասցեներում գտնվող հանգստի գոտու համար նախատեսված, ապօրինի կերպով օտարված 1 հա հողատարածքի նկատմամբ վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:
Փաշինյանի փոխանցմամբ՝ շուկայականին մոտարկված արժեքը 18 միլիոն դրամ է։