Կարևոր իրադարձություններ

Կարճ մամուլի տեսություն. ինչ հրապարակումներ է առանձնացրել Ալեն Սիմոնյանը

18 Փետրվար, 2025 14:14
Կարճ մամուլի տեսություն. ինչ հրապարակումներ է առանձնացրել Ալեն Սիմոնյանը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Կարճ մամուլի տեսություն 3

Իր առաջին, բայց ոչ վերջին պարտությունն արդարացնելու համար Էդգար Ղազարյանը հյուրընկալվել է մեկ այլ զրպարտության գործով պատասխանող սուբյեկտի՝ «Ժողովուրդ» օրաթերթին:

Ու իրար հերթ չտալով՝ «լվանում էին իմ ոսկորները»: Բողոքում, որ ֆինանսական խնդիրներ ունի և արդարանում:

Ձեռքի հետ հիշում տարիներ առաջվա Էդմոն Մարուքյանի և իմ վեճը, բայց չի հիշում, որ Մարուքյանը, ի պատիվ իրեն, ինձանից տեսանյութով հրապարակային ներողություն է խնդրել, և իրենք էլ նույնն են անելու, անպայման:

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախկին ղեկավարը, Իմ քայլը խմբակցության նախկին պատգամավոր Թագուհի Թովմասյանը շարունակում է նեղսրտել, որ իրեն առաջվա նման չեմ տանում գործուղումների և իր թերթով հաշվում և հետևում է, թե ով է ներառվում պատվիրակության կազմում իմ ղեկավարած գործուղումների ժամանակ:

Փորձում է այդ պատվիրակության կազմում գոնե հարթուկ անողի տեղ գտնել՝ չհասկանալով, որ իրեն նույնիսկ այդ գործն այլևս վստահող չկա:

Շարունակելով գերագնահատել, թե՛ իր գրածների, թե՛ իր թերթի նշանակությունն իրականության մեջ և շարժվելով Սերժի ժամանակվա տրամաբանությամբ:

Բայց իր մասին՝ հաջորդ դասին, ելույթով ))

Հայկ Մարությանը շարունակում է բոյկոտել իր իսկ տրանսպորտի բոյկոտը, մեկ-մեկ ինչ-որ տեսանյութ հրապարակել, դե դրսում ցուրտ է, ո՞վ հավես ունի»:

 

Լրահոս

Դիտել ավելին