Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վրա հավկիթներ են նետել Թբիլիսիի միջազգային օդանավակայանի տարածքում, երբ նախկին ղեկավարը երկիր է վերադարձել Գերմանիայում անցկացված Մյունխենի անվտանգության համաժողովից։
Այս մասին հայտնում է TV Pirveli-ն:
Իրավապահները հետաքննություն են սկսել դեպքի առնչությամբ:
Հիշեցնենք, որ նախօրիեն Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի վրա հավկիթներ էին նետել Թբիլիսիի օդանավակայանում:
«Հանուն Վրաստանի» ընդդիմադիր կուսակցության առաջնորդը նույնպես վերադառնում էր Մյունխենի անվտանգության համաժողովից։