Իտալացի քիմիկոս Ֆրանչեսկո Ռիվելլան, որը համարվում է Ferrero ընկերության ամենահայտնի արտադրանքներից մեկի՝ Nutella շոկոլադե կրեմի ստեղծողը, մահացել է:
Նա 97 տարեկան էր:
Ինչպես գրում է Daily Mail-ը, նա ավելի քան 40 տարի աշխատել է Ferrero-ի հետ՝ ընկերությանն օգնելով ստեղծել աշխարհում մեծ պահանջարկ վայելող, նորարարական արտադրանք:
Որպես Միքել Ֆերերոյի «աջ ձեռքը»՝ Ռիվելլան շատ է ճանապարհորդել, որպեսզի գտնի շոկոլադե ապրանքաների համար կատարյալ բաղադրիչներ:
Նշվում է, որ քիմիկոսը վճռորոշ դեր է ունեցել Nutella-ի ստեղծման գործում: