Կարևոր իրադարձություններ

Լիտվան չի քննարկում Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը

18 Փետրվար, 2025 12:12
Լիտվան չի քննարկում Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը

Վիլնյուսում ներկայումս չի քննարկվում լիտվական զորքեր Ուկրաինա ուղարկելու հարցը։

Այս մասին ասել է Լիտվայի նախագահի խորհրդական Աստա Սկայսգիրիտեն։

«Մենք կարող ենք օգնել Ուկրաինային՝ ուղարկելով մեր հրահանգիչներին: Դա անվիճելի է: Այնուամենայնիվ, Ուկրաինա որևէ կոնտինգենտի ուղարկելու մասին դեռևս խոսք չկա»,- ասել է նա:

Ուկրաինական ճգնաժամի ընթացքում Լիտվայի ֆինանսական օգնությունն Ուկրաինային կազմել է ավելի քան 1,5 միլիարդ եվրո, այդ թվում՝ 767 միլիոն եվրոյի ռազմական օգնություն: Հունվարի վերջին Վիլնյուսը վերահաստատեց իր ավելի վաղ հանձնառությունը Կիևին պաշտպանության և անվտանգության կարիքների համար տարեկան հատկացնել համախառն ներքին արդյունքի 0,25%-ը, որը կազմում է մոտ 190 միլիոն եվրո:

 

Լրահոս

Դիտել ավելին