Մոսկվան պատրաստ է աջակցել Թեհրանին՝ իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման հարցում։
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մոսկվան մեծ նշանակություն է տալիս Իրանի հետ լավ հարաբերություններին և մտադիր է դրանք համակողմանի զարգացնել՝ ներառյալ օգնություն տրամադրելով ամենակարևոր խնդիրների լուծման, այդ թվում՝ միջուկային ծրագրի հարցում», – ասել է Պեսկովը IRNA գործակալությանը տված հարցազրույցում։
Նրա խոսքով, ռուս-ամերիկյան բանակցությունների մեկնարկը ոչ մի ազդեցություն չի ունենա Մոսկվայի և Թեհրանի հետագա համագործակցության վրա։