Էր Ռիադում շուտով կսկսվեն ռուս-ամերիկյան բանակցությունները, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ նկատելով, որ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում առավոտից ուժեղացվել են անվտանգության միջոցառումները։
Բանակցությունների վայրում տեղակայվել են անվտանգության ծառայության բազմաթիվ աշխատակիցներ։
Լրագրողներն անհամբերությամբ սպասում են հանդիպման մեկնարկին։
Ամերիկյան մամուլի բազմաթիվ ներկայացուցիչները հանդիպման վայր են ժամանում։
Քաղաքի փողոցները մարդաշատ չեն, սակայն հանդիսավոր մթնոլորտը փոխանցվում է ամենուր ծածանվող Սաուդյան Արաբիայի կանաչ դրոշներով։
Ռուսական կողմը ներկայացնում են արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։
ԱՄՆ պատվիրակության կազմում են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։