Այսօր՝ փետրվարի 16-ին shamshyan.com է զանգահարել Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչ Մհեր Մխոյանը և օգնության ակնկալիքով ներկայացրել իր նպաստառու ընտանիքի գլխին եկած փորձանքը։
Ըստ նրա՝ իր անապահով ընտանիքով որոշել են խոզաբուծությամբ զբաղվել, տարածք են վերցրել վարձակալությամբ և 2 մայր խոզից ստացել են 23 հատ խոզ, որոնք բոլորը մի քանի օրվա ընթացքում անկել են հիվանդության պատճառով։
«Վարձով վերցրած այդ տարածքում ունեի 2 մայր խոզ և 23 հատ՝ մորթի ենթակա, միջինը 60 կգ միս տվող խոզեր, որոնք բոլորը մի քանի օրվա ընթացքում հիվանդացան ու սատկեցին։ Դիմեցի սանիպիտկայանին, եկան, արձանագրեցին, հաշվեցին, որ մոտավոր 4,5 մլն դրամի վնաս եմ կրել ու ըստ նրանց՝ անկման պատճառը աֆրիկյան ժանտախտն է եղել»,-պատմել է Մխոյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: