Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ պատվիրակությունը մեկնում է Սաուդյան Արաբիա ՝ ՌԴ ներկայացուցիչների հետ բանակցելու

16 Փետրվար, 2025 20:13
ԱՄՆ պատվիրակությունը մեկնում է Սաուդյան Արաբիա ՝ ՌԴ ներկայացուցիչների հետ բանակցելու

Սպիտակ տան Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆն ասել է, որ նա օրվա ընթացքում ազգային անվտանգության խորհրդական Մայք Ուոլսի հետ կմեկնի Սաուդյան Արաբիա՝ բանակցություններ վարելու Ուկրաինայի հետ Ռուսաստանի պատերազմին վերջ տալու վերաբերյալ:

«Ես մեկնում եմ այս գիշեր։ Ես կգնամ այնտեղ ազգային անվտանգության խորհրդականի հետ, և մենք հանդիպումներ կունենանք նախագահի հրահանգով, և հուսով եմ, որ մենք իսկապես լավ առաջընթաց կունենանք»,- Fox News-ին ասել է Ուիտկոֆը:

Սաուդյան Արաբիայում կայանալիք բանակցությունները կլինեն առաջին բարձր մակարդակի դեմ առ դեմ քննարկումներից մեկը ռուս և ամերիկացի պաշտոնյաների միջև վերջին տարիներին և ակնկալվում է, որ կնախորդեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը:


 

 

Լրահոս

Դիտել ավելին