Կարևոր իրադարձություններ

Բեռնատարը բախվել է քարերին և կողաշրջվել. կա զոհ և վիրավոր

16 Փետրվար, 2025 20:24
Բեռնատարը բախվել է քարերին և կողաշրջվել. կա զոհ և վիրավոր

Այսօր՝ փետրվարի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ինչպես գրում է Shamshyan.com-ը։ամը 16։10-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում «Զիլ 131» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել:

Վթարի հետևանքով բեռնատարի վարորդը տեղում մահացել է, իսկ 1 հոգի տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացած վարորդի և վիրավորի ինքնությունը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին