Կարևոր իրադարձություններ

Արհեստական բանականությունը՝ YouTube-ի նոր գործառույթում

16 Փետրվար, 2025 19:34
Արհեստական բանականությունը՝ YouTube-ի նոր գործառույթում

YouTube-ը ներկայացրել է «Dream Screen» նորացված գործառույթը։

Ինչպես գրում է Kommersant-ը, այժմ այն թույլ է տալիս կարճ տեսանյութերի՝ Shorts բաժնի համար տեքստային նկարագրության հիման վրա ստեղծել ամբողջական տեսանյութեր: 

Նախկինում «Dream Screen»-ը կարող էր օգտագործվել միայն ֆոն ստեղծելու համար։

Ստեղծված բոլոր տեսանյութերը կմատնանշեն AI-ի օգտագործման փաստը:

Գործառույթն արդեն հասանելի է ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Կանադայում և Նոր Զելանդիայում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին