Այսօր՝ փետրվարի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 35 կմ հատվածում ավտոմեքենա է այրվում։
Դեպքի վայր է մեկնել Հրազդանի և Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները մարել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 59-ամյա Վահե Գիգոլյանի վարած «Audi» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում և սրահում առաջացած կրակը, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան։