Ռուսաստանը ներկայացնող հայ գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը հաղթանակ է տարել Կրասնոյարսկում կայացած Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչում։
Երկու ծրագրերի արդյունքում Էթերի Թութբերիձեի սանը հավաքել է 238,79 միավոր՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում է Ալինա Գորբաչովան ՝ 224,36 միավորով։
Երրորդը Աննա Ֆրոլովան է, ով հավաքել է 221,89 միավոր։