Փետրվարի 15-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21։50-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան, «Ford Fusion» մակնիշի և «Mazda» մակնիշի ավտոմեքենաները։
վթարի հետևանքով շտապօգնության ավտոմեքենայի վարորդն ու հիվանդը մեկ այլ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են հիվանդանոց։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը: