Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ի կողմից 25 տոկոս սակագինը էկզիստենցիալ սպառնալիք է. Կանադայի ԱԳՆ

16 Փետրվար, 2025 14:26
ԱՄՆ-ի կողմից 25 տոկոս սակագինը էկզիստենցիալ սպառնալիք է. Կանադայի ԱԳՆ

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին Կանադական ապրանքների վրա ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքեր սահմանելու վտանգը համարել է երկրի գոյության համար սպառնալիք։

«Երբ մենք լսում ենք 25 տոկոս սակագների մասին, դա էկզիստենցիալ սպառնալիք է: Որովհետև դա կազդի Կանադայում հարյուր հազարավոր աշխատատեղերի վրա»,-ասել է նա Մյունխենում կայացած համաժողովի ժամանակ՝ ընդգծելով, որ Կանադան տնտեսական տեսակետից մեծ կախվածություն ունի ԱՄՆ-ից։

Նախարարը չի բացառում Վաշինգտոնի կողմից տուրքերի սահմանումը, չնայած դրանք մեկ ամսով հետաձգելու որոշմանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին