Երևանի «Փյունիկը» Երևան վերադառնալուց հետո առաջին մարզումն է անցկացրել՝ նախապատրաստվելով Հայաստանի Սուպերգավաթի՝
«Տրամադրվածությունը մարտական է, աշխատանքը՝ շարունակական»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
Հակոբ Տոնոյանի անվան Հայաստանի Սուպերգավաթի խաղում «Փյունիկը» փետրվարի 20-ին Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցի «Արարատ-Արմենիայի» հետ: Խաղը կմեկնարկի ժամը 19:00-ին:
Մուտքն ազատ է: