Կարևոր իրադարձություններ

Հրդեհ է բռնկվել Դիլիջանում

16 Փետրվար, 2025 10:14
Հրդեհ է բռնկվել Դիլիջանում

Փետրվարի 15-ին՝ ժամը 21։55-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:35-ին, մարվել՝ փետրվարի 16-ին, ժամը 02:00-ին:

Այրվել է չբնակեցված տուն (մոտ 195 քմ): Տուժածներ չկան։

 

Լրահոս

Դիտել ավելին