Կարևոր իրադարձություններ

«Փյունիկ»-ի նոր ղեկավարությունը հանդիպել է ՀՖՖ-ի ղեկավար կազմի հետ

14 Փետրվար, 2025 19:47
«Փյունիկ»-ի նոր ղեկավարությունը հանդիպել է ՀՖՖ-ի ղեկավար կազմի հետ

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար կազմը հանդիպել են: Այս մասին հայտնում է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը։

««Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նոր ղեկավարությունն իր ռազմավարական զարգացման հիմքում կարևորում է համագործակցությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) հետ։

Այս շրջանակում տեղի է ունեցել հանդիպում ՀՖՖ ղեկավարության հետ, որի ընթացքում պայմանավորվել ենք համատեղ ուժերով նպաստել հայկական ֆուտբոլի զարգացմանը՝ միավորվելով ընդհանուր տեսլականի շուրջ։

Մեր նպատակն է գործել փոխադարձ հարգանքի, կառուցողական երկխոսության և պրոֆեսիոնալիզմի սկզբունքներով՝ հանուն ակումբի, մեր երկրպագուների և հայկական ֆուտբոլի առաջընթացի»: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին