Կարևոր իրադարձություններ

Գառնի-Գողթ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա վիրավոր

14 Փետրվար, 2025 19:18
Գառնի-Գողթ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա վիրավոր

Այսօր՝ փետրվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 15։40-ի սահմաններում Գառնի-Գողթ ավտոճանապարհին բախվել են «Opel Astra» և «Toyota Vits» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։ 

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին