Կարևոր իրադարձություններ

Պաշտպանության նախարարներն արձանագրել են՝ Հայաստան-Բելգիա համագործակցությունն ունի մեծ հեռանկար

14 Փետրվար, 2025 18:23
Պաշտպանության նախարարներն արձանագրել են՝ Հայաստան-Բելգիա համագործակցությունն ունի մեծ հեռանկար

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 14-ին հանդիպել է Բելգիայի Թագավորության պաշտպանության նախարար Թեո Ֆրանկենի հետ։

Սուրեն Պապիկյանը շնորհավորել է գործընկերոջը՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ պաշտպանության ոլորտում Հայաստան-Բելգիա համագործակցությունը կզարգանա ու կընդլայնվի:

Պաշտպանության նախարարները քննարկել են Հայաստան-Բելգիա համագործակցությանն առնչվող հարցեր։ Հանդիպման ընթացքում արձանագրվել է, որ համագործակցությունն ունի մեծ հեռանկար, և պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ շարունակելու աշխատանքները փոխգործակցության զարգացման ուղղությամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին