Կարևոր իրադարձություններ

Վանաձորում 17-ամյա տղան ընկել է պատշգամբից

14 Փետրվար, 2025 17:40
Վանաձորում 17-ամյա տղան ընկել է պատշգամբից

Փետրվարի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ինչպես հայտնում է Shamhsyan.com-ը, ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, Վանաձորի Տարոն 4 թաղամասից շտապօգնության ավտոմեքենայով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա:

Լոռու մարզային քրեական վարչության ծառայողները պարզել են, որ երեխան, ով բարձրությունից է ընկել, 17-ամյա Լ Ա-ն է: 

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ տեղափոխված երեխան ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում և հնարավոր է նրան ռեանիմոբիլով տեղափոխեն Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ տղան իրենց տան պատշգամբից է ընկել: 

 

Լրահոս

Դիտել ավելին