Անկեղծորեն շնորհավորում ենք Նաուաֆ Սալամին՝ Լիբանանի վարչապետ նշանակվելու և կառավարության ձևավորման առթիվ, գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մաղթում ենք Ձեզ հաջողություններ ձեր պատասխանատու գործում՝ ի շահ երկրի և ժողովրդի։
Հայաստանի Հանրապետությունը հաստատում է Լիբանանի հետ համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու իր պատրաստակամությունը»,- նշել է նա։