Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրը վտանգված է։
Այս մասին Agence France-Presse-ին հայտնել է Պաղեստինյան շարժման քաղբյուրոյի անդամ Բասեմ Նաիմը։
Նրա խոսքով՝ գործարքը «վտանգված է» և «կարող է ձախողվել»։ Ինչպես նշում է Agence France-Presse-ը, կողմերը դեռ չեն սկսել բանակցությունները Գազայի հատվածում հրադադարի հաստատման համաձայնագրի երկրորդ փուլի շուրջ, որը պետք է սկսվեր փետրվարի 3-ին։
Նաիմը Իսրայելին մեղադրել է զինադադարի առաջին փուլում փաստաթղթով նախատեսված պարտավորությունների կատարման հետաձգման մեջ, և ասել է, որ ՀԱՄԱՍ-ը չի ձգտում շարունակել հակամարտությունը։
Միևնույն ժամանակ, ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամն ընդգծել է, որ շարժման ղեկավարությունը պատրաստ է անուղղակի բանակցություններ վարել Իսրայելի հետ Քաթարում՝ գործարքի երկրորդ փուլի մանրամասները քննարկելու համար։