Կարևոր իրադարձություններ

Պաղեստինցի բանտարկյալները արտաքսվել են Եգիպտոս

08 Փետրվար, 2025 22:00
Պաղեստինցի բանտարկյալները արտաքսվել են Եգիպտոս

Գազայի հատվածում՝ հրադադարի շրջանակներում շաբաթ օրը ազատ արձակված 183 պաղեստինցի բանտարկյալներից առնվազն յոթը արտաքսվել են Եգիպտոս։ Այս մասին հայտնում է Al-Qahira Al-Ikhbariya հեռուստաալիքը։

Ըստ հաղորդման՝ գերիները Եգիպտոսի տարածք են մտել Գազայի հատվածի հետ սահմանին գտնվող Ռաֆահ անցակետով։ Արտաքսվածների անուններն ու ժամկետները, որոնցով նրանք դատապարտվել են իսրայելական դատարանի կողմից, չեն բացահայտվում։ Դեռևս տվյալներ չկան, թե նրանք կմնան Եգիպտոսում, թե դուրս կբերվեն դրա սահմաններից։

Փետրվարի 8-ի առավոտյան Գազայի կենտրոնական Դեյր էլ-Բալահ քաղաքում երեք պատանդներ հանձնվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցներին։

Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ նրանք բոլորն արդեն իսրայելցի զինվորականների կողմից հասցվել են հրեական պետության տարածք։ Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Իսրայելն, իր հերթին, փետրվարի 8-ին բանտից ազատ է արձակել 183 պաղեստինցի բանտարկյալների, որոնցից 18-ը դատապարտվել են ցմահ ազատազրկման։

Գազայի հատվածում հրադադարն ուժի մեջ է մտել հունվարի 19-ին։

 

Լրահոս

Դիտել ավելին