Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրամայել է իսրայելական պատվիրակությանը Կատար՝ քննարկելու Գազայում հրադադարի համաձայնագրի տեխնիկական մանրամասները։
Այս մասին հայտնում է Ynet պորտալը՝ հղում անելով աղբյուրին։
Ըստ հաղորդման՝ Նեթանյահուն, վերադառնալով ԱՄՆ-ից, որտեղ այս շաբաթ հանդիպել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի հետ, կանցկացնի կառավարության նիստ՝ նվիրված Գազայից պատանդներին ազատելու գործարքի երկրորդ փուլի բանակցություններին։