Կարևոր իրադարձություններ

Զենիթը թիմային մարզմանը պատահաբար ցույց է տվել նորեկին

08 Փետրվար, 2025 22:30
Զենիթը թիմային մարզմանը պատահաբար ցույց է տվել նորեկին

Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» պատահաբար ցույց է տվել թիմի նորեկ Ռոդրիգո Սալազարին Աբու Դաբիում կայացած ուսումնամարզական հավաքում։ Համապատասխան գրառումը տեղադրվել է ակումբի Telegram ալիքում, սակայն, ավելի ուշ ջնջվել է։

25-ամյա ուրուգվայցին պատկանում է «Բրագային»։ Ընթացիկ մրցաշրջանում նա պորտուգալական ակումբի կազմում անցկացրել է 21 հանդիպում, որոնցում դարձել է 6 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

Փետրվարի 11-ին «Զենիթը» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) ձմեռային գավաթի խաղարկության եզրափակչում կխաղա «Սպարտակի» հետ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին