Կարևոր իրադարձություններ

Թրամփը չի պատրաստվում արտաքսել արքայազն Հարիին ԱՄՆ-ից

08 Փետրվար, 2025 23:55
Թրամփը չի պատրաստվում արտաքսել արքայազն Հարիին ԱՄՆ-ից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացառել է Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիին արտաքսելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է New York Post-ը։

«Ես չեմ ուզում դա անել»,-ասել է Թրամփը:

Հունվարի 18-ին Heritage Foundation վերլուծական կենտրոնի Margaret Thatcher for Freedom Center-ի տնօրեն Նայլ Գարդիները The Daily Express-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Թրամփը կարող է առաջիկա մի քանի ամիսների ընթացքում երկրից արտաքսել արքայազն Հարիին։

2023 թվականի հունիսին ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը մերժեց Heritage Foundation-ի խնդրանքը՝ բացահայտելու, թե արդյոք արքայազն Հարին հայտնել է թմրանյութերի օգտագործման իր պատմությունը ԱՄՆ վիզա ստանալիս:

Դա կարող է հիմք հանդիսանալ փաստաթղթեր տրամադրելուց հրաժարվելու համար։

 

Լրահոս

Դիտել ավելին