Կարևոր իրադարձություններ

Կգործարկվեն Արարատի համայնքապետարանի կողմից տրամադրվող անվճար ուսանողական ավտոբուսները

09 Փետրվար, 2025 00:30
Կգործարկվեն Արարատի համայնքապետարանի կողմից տրամադրվող անվճար ուսանողական ավտոբուսները

Արարատ քաղաքի համայնքապետարանը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․

«Արարատ համայնքի հարգելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք ձեզ, որ փետրվարի 10-ից կգործարկվեն Արարատի համայնքապետարանի կողմից տրամադրվող անվճար ուսանողական ավտոբուսները՝ հետևյալ երթուղիով և գրաֆիկով.

Արարատ քաղաքի ուսանողների տեղափոխում հետևյալ երթուղով և գրաֆիկով`

Ժամը՝ 7։00-ին, ք. Արարատ-ՈԿՖ բանավան – ք. Երևան / մետրոյի Գործարանային կայարան։
Ժամը` 15։30-ին, ք.Երևան / մետրոյի Գործարանային կայարան/ – ՈԿՖ բանավան – քաղաք Արարատ։

Ավշար և Նոյակերտ բնակավայրեր
Ժամը` 7։30-ին, գ. Ավշար – գ. Նոյակերտ-ք. Երևան /մետրոյի Գործարանային կայարան ։
Ժամը 15։30-ին, ք. Երևան /մետրոյի Գործարանային կայարան/ գ. Նոյակերտ – գ . Ավշար։

Երասխ, Արմաշ և Սուրենավան`
Ժամը` 7։00-ին, գ.Երասխ – գ. Արմաշ գ.Սուրենավան – ք. Երևան / մետրոյի Գործարանային կայարան։
Ժամը` 15։30- ին, ք. Երևան/ մետրոյի Գործարանային կայարան / գ. Սուրենավան – գ. Արմաշ – գ. Երասխ։

Արարատ գյուղ՝
Ժամը` 7։15-ին, գ. Արարատ – Երևան /մետրոյի Գործարանային կայարան ։
Ժամը 15։30-ին, ք. Երևան /մետրոյի Գործարանային կայարան/ գ. Արարատ»,-ասված է հաղորդագրության մեջ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին