Կարևոր իրադարձություններ

Վերակառուցման փուլում պաղեստինցիները պետք է մնան Գազայի հատվածում. Եգիպտոսի արտգործնախարար

08 Փետրվար, 2025 19:50
Վերակառուցման փուլում պաղեստինցիները պետք է մնան Գազայի հատվածում. Եգիպտոսի արտգործնախարար

Վերականգնման և վերակառուցման փուլում պաղեստինցիները պետք է մնան Գազայի հատվածում՝ հայտարարել է Եգիպտոսի արտգործնախարարը: Բադր Աբդել Աթիի խոսքով՝ Գազայի հատվածի ապագայի հետ կապված ցանկացած ծրագիր պետք է իրականացվի Արևմտյան ափի և Գազայի հատվածի միասնության համատեքստում:

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կարող է «վերցնել» Գազայի հատվածը և նպաստել տարածաշրջանի տնտեսական զարգացմանը:

Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ շուրջ 2 մլն պաղեստինցի պետք է վերաբնակեցվի այլ երկրներում, օրինակ՝ Եգիպտոսում և Հորդանանում, քանի որ, ըստ Թրամփի, Գազայի հատվածը պիտանի չէ բնակության համար և վերածվել է դժոխքի:

Միջազգային հանրությունը դեմ է արտահայտվել նման հեռանկարին:

 

Լրահոս

Դիտել ավելին