ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և պատմել, որ ավտոբուսից օգտվելիս չի կարողացել թվային հարթակի միջոցով տոմս գնել:
«Չկարողացա ու շատ նյարդայնացա, որ պետք է մի քանի անգամ փորձեի: Իսկ ինչի չեմ կարող ես այդ գործողությունն արագ անել, արագ գնել: Համոզված եմ, որ կկարողանամ, բայց պատճառը մեկն է՝ ես չունեմ բավարար թվային հմտություններ: Ես վերջին 30 տարին քիչ բացառությամբ, ամեն օր համակարգչի, ինտերնետի հետ գործ եմ ունեցել, բայց դա չի նշանակում բավարար թվային հմտություն:
Իմ հետևությունն այն է, որ ես պետք է ունենմ բավարար թվային հմտություններ՝ 21-րդ դարում իմ կյանքը կազմակերպելու համար: Եվ սա վերաբերվում է բոլոր քաղաքացիներին»,- ասել է վարչապետը: