Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը քննադատության է ենթարկել Ուկրաինային աջակցելու Եվրամիության քաղաքականությունը՝ ասելով, որ այս ռազմավարությունը նշանակում է փող լցնել «անհույս պատերազմի» մեջ:
«Մենք մեր փողերը լցնում ենք Ուկրաինա՝ անհույս պատերազմի մեջ, և Եվրոպան հեղեղված է անօրինական ներգաղթյալներով:
Բրյուսելն իր դռները բացել է անօրինական ներգաղթյալների համար», - Ռիա Նովոստիի փոխանցմամբ, այս մասին Օրբանն ասել է շաբաթ օրը՝ ելույթ ունենալով Մադրիդում կայացած միջոցառման ժամանակ։
«Բրյուսելի պատճառով Եվրոպայի տնտեսությունը փլուզվում է»,- ընդգծել է նա։