Կարևոր իրադարձություններ

Լիբանանի նախագահը հաստատել է 24 նախարարներից կազմված նոր կառավարությանը

08 Փետրվար, 2025 18:38
Լիբանանի նախագահը հաստատել է 24 նախարարներից կազմված նոր կառավարությանը

Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հաստատել է հանրապետության նոր կառավարության կազմը՝ վարչապետ Նաֆավ Սալամի գլխավորությամբ։ Այս մասին ասված է նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ։

Կառավարության կաբինետը, որը պետք է Լիբանանը դուրս բերի տնտեսական սուր ճգնաժամից և հաղթահարի Իսրայելի գործողությունների կործանարար հետևանքները, ներառում է 24 նախարարներ, որոնք հավասարապես ներկայացնում են երկրի քրիստոնյա և մահմեդական համայնքները։

Հանրապետության նախագահը հրամանագիր է ստորագրել վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթիի կառավարությունը արձակելու մասին։

 

Լրահոս

Դիտել ավելին