Կարևոր իրադարձություններ

Իրանում բացվել է Մերձավոր Արևելքում ամենամեծ զբոսաշրջային համալիրը

08 Փետրվար, 2025 17:40
Իրանում բացվել է Մերձավոր Արևելքում ամենամեծ զբոսաշրջային համալիրը

Շաբաթ օրն Իրանում հանդիսավորապես բացվել է Մերձավոր Արևելքում զբոսաշրջության և զվարճանքների ամենամեծ համալիրը, տեղեկացրել է Mehr-ը։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտոնապես բացել է «Գոհար» այգին, որն ամենամեծն է Մերձավոր Արեւելքում, շաբաթ առավոտյան Սիրջան կատարած այցի ընթացքում։

380 հազար քառակուսի մետր մակերես ունեցող ժամանակակից համալիրը ներառում է հսկայական արհեստական լիճը, ջրավազան 92 հազար քառակուսի մետր մակերեսով, ատրակցիոնների փակ այգի, շքեղ բնակելի տարածքներ, մարզական տարբեր շինություններ և կենդանաբանական այգի։

380 հազար քառակուսի մետր մակերես ունեցող ժամանակակից համալիրը ներառում է հսկայական արհեստական լիճը, ջրավազան 92 հազար քառակուսի մետր մակերեսով, ատրակցիոնների փակ այգի, շքեղ բնակելի տարածքներ, մարզական տարբեր շինություններ ևկենդանաբանական այգի։

«Գոհար» այգին, որի շինարարությունում ներդրվել է 3 տրլն թուման, պետք է դառնա զբոսաշրջության և հանգստի խոշոր կենտրոն Իրանի հարավում։

 

Լրահոս

Դիտել ավելին